Четверг, 25.04.2024, 19:08
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԵՎ ՊԱՐԵՐ
Приветствую Вас Гость | RSS

Մենյու
Мини-чат

Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնսիկ երգի միջոցով արտահայտել: Պարը աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին ու մարմինը: Պարը մարմնի երգն է և նկարչություն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը: Պարը կնոջ հեզ նազանքն է և տղամարդու զորեղ զարկը: Եթե "չար մարդիկ երգ չունեն”, ապա տկարները պար չունեն: Բայց պարն ապրում է, երբ ապրում ես պարով և մահանում է այն, երբ պարում ես ոչ թե քո, այլ այլոց համար: …Եվ պարն սկսեց մահանալ, մեր պարը` այսքան իշխանական ու վեհ, այսքան հպարտ ու մարտական: Եվ փոխանակ պարն ապրեցնեն, ապրելով նրանով` փորձեցին դիմային վերահատություններով իբր թարմացնել, "երիտասարդացնել” պարը: Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին` նրբացնելով նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը: Ծամածռվեց մեր պարի դեմքը: Պարն այնքան օտարածին տարրեր կրեց իր մեջ, որ նմանվեց ժարգոնով գրված նախադասության, որի համարյա բոլոր բառերն օտար են, բայց հարմարեցված ազգային երանգներին, իմա` ազգային տարազ հագած: Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա: Հանապազօրյա խնդիր է հայ պարի Կոմիտասի հայտնությունը: "Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա”:

Գագիկ Գինոսյան



Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Հայ ենք
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz