Пятница, 29.03.2024, 18:40
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԵՎ ՊԱՐԵՐ
Приветствую Вас Гость | RSS

Մենյու
Мини-чат

   

                                                                                                          
                                                                               
                                                     ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՀԱՅՐԻԿ                                

Տարիներ առաջ,,,,,,,,,,,,92 թվական,Նոր Տարի
-Մամ այս անգամ պապաս կգա չէ?,,,,,,,
Արդեն 2րդ անգամ էի հարցնում:Հարցնում էի,որովհետեվ առաջին անգամ պատասխան չէի լսել,մայրս լռել էր:Ուրիշ ոչինչ: Ինչպես էր?որ հասակակիցներիս հայրերը իրենց կողքին էին,կատարում էին իրենց ցանկությունները,հաճախ արտերկրից ծամոն , կոնֆետներ ուղարկում,իսկ իմ հայրը ուղարկում էր,,,,,,,նամակ:Ես ուզում էի,որ նա այլեվս նամակ չուղարկի,որովհետեվ ամեն անգամ մորս աչքերը լցվում էին,արտասվում էր:Ես փոքր էի,բայց հասկանում էի,ու չէի ուզում ,որ մայրս արտասվեր:Նոր Տարվա գիշերը մայրս հանձնեց նվերս,,,մի քանի կոնֆետ ու միրգ,,,,,,,,,,,,,,բայց ես դա չէի խնդրել,ես խնդրել էի,որ հայրս վերադառնա:Ասացի մորս,իսկ նա պատասխանեց,«Տղաս,հայրդ պատերազմ է գնացել»:ՊԱՏԵՐԱԶՄՄ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Առաջին անգամ լսեցի այդ բառը:Ահա թե ինչու հայրս չէր գալիս,ահա թե ուր էր գնացել:Չէի հասկանում բառի իմաստը,բայց հաստատ գիտեի,որ վատ բան է նշանակում:Այդ օրից ատեցի պատերազմը,ատեցի ամբողջ սրտով,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2 տարի անց,94 թիվ,դեկտեմբեր
Նոր դպրոցական էի,երբ ավարտվեց պատերազմը:Հավատում էի,որ հայրս հետ կգա,հավատում էի ամբողջ սրտով:Չնայած վաղուց էր,որ նամակ չէր եկել:Մայրս արդեն չէր սպասում,,,,,,,,,,,,նա գիտեր,,,,,,,անիմաստ է սպասելը,հայրս պատերազմից չէր գալու:Բայց ես, լի էի մանկական հույսով ու սպասումով,շարունակում էի հավատալ,հույսեր կապել Ամանորի հրաշքի հետ,,,,,,,,,,,,,,,,,,,ԻԶՈՒՐ,,,,,,,,,,:Դպրոցական տարիներս բավական դժվար անցան:Զգում էի հորս կարիքը,ես էլ էի ցանկանում կողքիս հայր ունենալ,օգնական,ինչպես դասարանիս տղաները:Ու մեղադրում էի պատերազմին,ատում ու գնալով ավելի էի ատում պատերազմը:Նա քեզ խլեց ինձնից:Ու քեզ էի մեղադրում,ՀԱՅՐ,քեզ,որ թողեցիր ու հեռացար:Ներիր,,չէի գիտակցում:
Պատանեկության տարիներին չէի ուզում գար Նոր տարին:Միեվնույն էր,անիմաստ տոն,,,,,,,,,,,,Ինչ հրաշք,?ինչչչ երազանք?:,,,,,,,,,Ու մի անգամ ,Ամանորի գիշերը մորս տեսա գերեզմանոցում:10-12 տարեկան էի,մայրս խունկ էր վառում,հենց այստեղ,քո գերեզմանին:,,,,,,,,,,,ՈՉ ՄԻ ՀՐԱՇՔ ՉԿԱ,ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՀՐԱՇՔՆԵՐԸ,,ՔԵԶ ԱՅԼԵՎՍ ՈՉ -ՈՔ ՀԵՏ ՉԻ ԲԵՐԻ,,,,,,,,,,,
Դժվար անցան տարիներս,մեծացա մենակ,բացի մորիցս ոչ-ոք չունեի:Երբ ավարտեցի դպրոցը,սկսվեց զորակոչ:ԵՍ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ԷԻ:Ծառայության անցա Արցախում,Քարվաճառի շրջանում:Այնտեղ էր,որ կյանքը փռվեց առաջս,անտեղ էր,որ սկսեցի հասկանալ ու գիտակցել:Ես գիտեի,հայրս ազատամարտիկ էր,մեծ հայրենասեր,նրան հարգում ու սիրում էին բոլորը,բայց ես,,,,մեղադրում էի ավելի շատ հոգուս խորքում,որ թողեց մեզ ու հեռացավ:Մեղա քեզ ՀԱՅՐ,մեղա քեզ ՀԱՅԱՍՏԱՆ:
Քեզնով հիմա հպարտանում եմ,հպարտ եմ,որ որդիդ եմ:Եթե պետքը գա,կհետեվեմ օրինակիդ,կվարվեմ քեզ պես:
2 անագամ Ամանորը տոնեցի բանակում:Ես սկսեցի կրկին ,ինչպես երեխա ժամանակ հավատալ հրաշքներին:Սխալ էի ,երբ կարծում էի կողքիս չես եղել:Միշտ էլ կողքիս ես եղել:
Ես պարտքս կատարել եմ,ծառայել եմ ու վերադարձել:Վաղուց մոտդ չէի եկել:Եկա,որ Ամանորդ շնորհավորեմ:Հավատում եմ հրաշքի,ու հավատում եմ,կկատարվի:Քեզ թոռ կպարգեվեմ ու անունն էլ կդնեմ քո անունով ,ԱՐԱՄ,:Շորհավոր Նոր Տարի պապ:Հպարտ եմ քեզանով:
Համբուրեց շիրմաքարն ու լցված աչքերով հեռացավ: 

                                                                                                          
                                                                               
                                                  ՈՒ ՔԵԶ ՏԱՆԵՄ ՄԵՐ ԼԵՌՆԵՈՎ 
 
-Գնալու եմ մամ,միեւվնույն ա,գնալու եմ,-ասաց ու արագ դուրս եկավ սենյակից:Իսկ մայրը ,,,,,,,խեղճ կինը նստեց ու սկսեց լաց լինել:Տխուր էր,թե հպարտ,որ նման որդի ունի:Նման պարագաներում անգամ իրենք,մայրերը չեն հասկանում արցունքներ իրական պատճառը:Նա գիտեր,որ որդին կարող է գնալ,,ու,էլ չվերադառնալ:Ախր ինչ սրտով ասեր «Կամ վահանով,կամ վահանին»:Որդին էլ էր գիտակցում,որ պատերազմ էր գնում:Ճիշտ է չէր սիրում պատերազմը,չգիտեմ էլ կա մեկը,որ սիրում է պատերազմ,բայց գիտակցում էր,թե ուր է գնում,հարգում էր իր պատերազմի նշանակությունը:Հարգում էր այն փաստը,որ մեր հողերը մերը պիտի մնան:Քայլերը նրան տարան կողքի փողոց:Կանգնեց ու նայեց ՆՐԱ պատուհանին:Նայեց երկար,վերջին անգամն էր նայում:Իսկ ՆԱ դուրս չեկավ:Ախր պայմանավորվել էին,իսկ ՆԱ չկար,,,,,,,,,,Վառվում էր սենյակի լույսը,իսկ պատուհանից ոչ ոք այդպես էլ չնայեց:Տղան սիրում էր,բայց,,,,ավելի կարեվոր մի սեր էր նրան սպասում:Մի սեր,որի համար տվածդ կյանքն էլ արժանի է,որ երբեք չի դավաճանի,,,,,,,Հայրենիքի սերը,,,,,,,,,Ծոցագրպանից հանեց ՆՐԱ նկարը,նայեց նկարին,նայեց պատուհանին,շրջվեց ու հեռացավ:Տղերքը սպասում էին,,,,,,,,,Վերջին գիշերն էր հայրենի տանը 
-Մամ,հասկացիր,ձեզ համար եմ գնում,քո ,քրոջս ու եղբորս:Պիտի գանամ:Չմտածես,հետ եմ գալու,լավ մնա: Համբուրեց բոլորին ու դուրս եկավ:
 

—————————————————————————————————— 

Ջոկատի ուրախությունն էր:Աչքերի մեջ կրակ կար,որ երբեք էլ չմարեց:Ընկերնեն ասում են,որ իրենց համար արյան վերջի կաթիլն էր պատրաստ տալու:Երեկոյան հաճախ էր վերցնում գիթառը,ու սկսում նվագել իր սիրած երգը: Երեկոյան ,երբ կրկին ուզում էր նվագել,մի 2 նոտա էր հասցրել երգել,երբ ստիպված եղավ մի կողմ դնել գիթառն ու ձեռքը վերցնել հրացանը:Մի ձեռքում պահել էր զենքը,մյուս ձեռքը բռունցք էր արել ու քաջալերում էր
 -Չմտածեք տղերք,հաղթելու ենք,առաջջջջջջջջ 
Հաջողությունը մեր կողմն էր,ազերիները սկսեցին նահանջել,Արամի ընկերներից մեկը առաջ վազեց ,սակայն նահանջից հետ մնացած թշնամին կրակեց նրա ոտքին:Արամի աչքերում կրակը վառվեց,,ով համարձակվեց իր եղբորը վիրավորել,,,,,Առաջ վազեց,որ վրեժը լուծի շուն թշնամուց,բայց կողքից մեկ այլ ազերի քաշեց հրացանի ձգանը ու,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Ջոկատի տղերքը «որբացան»,,,,կորցրին իրենց Արամին: Ընկերը վիրավոր ոտքը քարշ տալով հասավ նրան:Գոռում էր ու լացում -Արամմմմմ,Արամմմմմ,վեր կաց ախպերս,հաղթել ենք,տուն ենք գնւոմ,Արամ,վեր կաց,վեր կաց,պիտի ապրես,մորդ խոսք ես տվել,խնդրում եմ վեր կաց եղբայր իմ,,,,,,,,,,, 
Բայց գնդակը սիրտն էր խոցել,իսկ ծոցագրպանում մինչեվ վերջ պահել էր ՆՐԱ նկարը,ՆՐԱՆ նույնպես խոցել էր գնդակը,,,,,,,,,,,,Իսկ ընկերը շարունակում էր լացել ու խնդրել 
-Վեր կաց Արամ,հաղթել ենք,վեեեեեեր կացցցց
                                             

 
                                             


Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Հայ ենք
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz